ՏԿԵՆ-ում ԱՄՆ պետքարտուղարի՝ անվտանգային աջակցության հարցերով փոխտեղակալի հետ քննարկվել է էներգետիկ ոլորտում իրականացվող ծրագրերի ընթացքը Zarkerak - ՏԿԵՆ-ում ԱՄՆ պետքարտուղարի՝ անվտանգային աջակցության հարցերով փոխտեղակալի հետ քննարկվել է էներգետիկ ոլորտում իրականացվող ծրագրերի ընթացքը
Zarkerak Zarkerak - ՏԿԵՆ-ում ԱՄՆ պետքարտուղարի՝ անվտանգային աջակցության հարցերով փոխտեղակալի հետ քննարկվել է էներգետիկ ոլորտում իրականացվող ծրագրերի ընթացքը
ՏԿԵՆ-ում ԱՄՆ պետքարտուղարի՝ անվտանգային աջակցության հարցերով փոխտեղակալի հետ քննարկվել է էներգետիկ ոլորտում իրականացվող ծրագրերի ընթացքը

ՏԿԵՆ-ում ԱՄՆ պետքարտուղարի՝ անվտանգային աջակցության հարցերով փոխտեղակալի հետ քննարկվել է էներգետիկ ոլորտում իրականացվող ծրագրերի ընթացքը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի՝ անվտանգային աջակցության հարցերով փոխտեղակալ Շոնա Ուիլսոնի գլխավորած պատվիրակության հետ։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև էներգետիկ ոլորտում համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի ընթացքը և համագործակցության զարգացման հեռանկարները։

Անդրադարձ է կատարվել Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցմանը։

Նարեկ Ապիտոնյանը տեղեկացրել է, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով նշանակվել է «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար, և հույս հայտնել, որ այս նշանակումը նոր թափ կհաղորդի նոր միջուկային էներգաբլոկի կառուցման գործընթացին, այդ թվում՝ ԱՄՆ համապատասխան ընկերությունների հետ տարվող աշխատանքներին։

23 Հոկտեմբեր, 2026 11:01
Վեր