imID համակարգում նկատվում են որոշակի դանդաղումներ նույնականացման ծառայության տեխնիկական խնդիրների պատճառով. ՊԵԿ Zarkerak - imID համակարգում նկատվում են որոշակի դանդաղումներ նույնականացման ծառայության տեխնիկական խնդիրների պատճառով. ՊԵԿ
Zarkerak Zarkerak - imID համակարգում նկատվում են որոշակի դանդաղումներ նույնականացման ծառայության տեխնիկական խնդիրների պատճառով. ՊԵԿ
imID համակարգում նկատվում են որոշակի դանդաղումներ նույնականացման ծառայության տեխնիկական խնդիրների պատճառով. ՊԵԿ

imID համակարգում նկատվում են որոշակի դանդաղումներ նույնականացման ծառայության տեխնիկական խնդիրների պատճառով. ՊԵԿ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ, «Իմ ԱյԴի» ՓԲԸ-ի կողմից ստացված տեղեկատվության համաձայն, էլեկտրոնային ստորագրության imID համակարգում 2026 թվականի հոկտեմբերի 23-ին՝ ժամը 09։52-ից, նկատվում են որոշակի դանդաղումներ նույնականացման ծառայության տեխնիկական խնդիրների պատճառով, իսկ էլեկտրոնային ստորագրության ծառայությունը շարունակում է գործել անխափան։

«Միաժամանակ հայտնում ենք, որ «Իմ ԱյԴի» ՓԲԸ-ի կողմից կատարվում են աշխատանքներ՝ հնարավորինս արագ համակարգի բնականոն ռեժիմով աշխատանքի վերականգնման համար։

Հայցում ենք հարկ վճարողների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար»,- նշվում է հաղորդագրությունում։

23 Հոկտեմբեր, 2026 11:48
Վեր