Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի (ԲԳՎ) տրամադրման գործընթացում իրականացվել են փոփոխություններ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունից:
Ըստ այդմ՝
Կարգավորվել է մանկատան այն շրջանավարտների և սաների բնակարանային ապահովման հարցը, ովքեր ձեռք են բերել բնակարանի գնման վկայագիր ստանալու իրավունք, սակայն անհրաժեշտ գործընթացները դեռ չեն ավարտել կամ ԲԳՎ ստանալու համար դիմել են սահմանված ժամկետի ավարտից հետո։
Բարձրացել է բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում պետական աջակցության չափը․ 6,3 մլն դրամի փոխարեն այն կազմում է 8,7 մլն դրամ։
Նշենք, որ բնակարանի գնման վկայագիր ստանալու համար դիմումների ընդունման վերջնաժամկետը 2026 թվականի դեկտեմբերի 15-ն է, իսկ գործողության վերջնաժամկետը՝ 2027 թվականի հուլիսի 1-ը։

