Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Երևանում ավտոբուսի կողաշրջվելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը)։ Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:
«Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվում է նախաքննություն»,- ասվում է հաղորդագրությունում։


