Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Երևանում այս օրերին նախատեսված հայ և ադրբեջանցի փորձագետների հանդիպումը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում հետաձգվել է։
Ըստ ադրբեջանական պետական APA գործակալության՝ հանդիպումը հետաձգելու խնդրանքով հանդես է եկել ադրբեջանական կողմը՝ պատճառաբանելով, որ այս փուլում դրա անցկացումը նպատակահարմար չէ։
Հայ և ադրբեջանցի փորձագետները նախկինում արդեն մի քանի հանդիպումներ են անցկացրել փոխադարձ այցերի շրջանակում։

