Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Մեր երկրում զբոսաշրջության խթանման համար ամենակարևոր գործոնը դա նոր հաստատված խաղաղությունն է։ Այս մասին նախօրեին Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում անցկացվող «Կոնկորդիա» ամենամյա գագաթնաժողովի պանելային քննարկման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Խաղաղության գործընթացները ակտիվանում էին, այդ ընթացքում զբոսաշրջիկների հոսքն ավելանում էր, և մենք տեսնում ենք դա նաև ներկայումս։ Ի նկատի ունեմ, որ զբոսաշրջությունը ամենազգայուն ոլորտն է անվտանգության խնդիրների նկատմամբ։ Երբ կա խաղաղություն, կա կայունություն, զբոսաշրջության համար գրավիտացիոն դաշտ է ձևավորվում, և հիմա Հայաստանը իսկապես ավելի ու ավելի գրավիչ է դառնում զբոսաշրջության համար։
Խաղաղությունը լավ հնարավորություն է ընձեռում, որպեսզի տարբեր երկրներից մարդիկ գան և տեսնեն պատմական վայրեր, սրբավայրեր, տեսնեն հոյակապ բնություն, հայկական հրաշալի խոհանոց և բարի մարդկանց, լավ մարդկանց։
Իմիջիայլոց, երբ ես հարցնում եմ զբոսաշրջիկներին, թե ինչն է ամենագրավիչ գործոնը իրենց համար՝ Հայաստան այցելելու տեսանկյունից, իրենք ասում են, որ դա հայկական հյուրընկալություն է և մարդկանց ջեր

