Տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդումը զբոսաշրջային հոսքերի աճի կարևոր նախապայման է Zarkerak - Տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդումը զբոսաշրջային հոսքերի աճի կարևոր նախապայման է
Zarkerak Zarkerak - Տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդումը զբոսաշրջային հոսքերի աճի կարևոր նախապայման է
Տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդումը զբոսաշրջային հոսքերի աճի կարևոր նախապայման է

Տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդումը զբոսաշրջային հոսքերի աճի կարևոր նախապայման է

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) գլխավոր քարտուղար Շեյխա Նասեր Ալ Նուեյսիին։

Նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստան այցելելու և Հայաստանի նկատմամբ ցուցաբերվող շարունակական ուշադրության համար։

ԶՀԿ գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ սիրով է այցելում Հայաստան և առանձնահատուկ վերաբերմունք ունի մեր երկրի նկատմամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում զբոսաշրջության տարբեր ուղղությունների զարգացման հնարավորությունները։ Առանձնահատուկ կարևորվել է բժշկական և առողջապահական զբոսաշրջության զարգացումը՝ հաշվի առնելով Հայաստանի առկա ներուժը։

Կողմերը նշել են, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդումը կարևոր նախապայման է զբոսաշրջության հետագա զարգացման և զբոսաշրջային հոսքերի աճի համար։

22 Սեպտեմբեր, 2026 22:19
Վեր