Բնակարանների դեֆիցիտ, գների թանկացում, «տաքացում»՝ անշարժ գույքի շուկայում. պատճառներն ու հետևանքները Zarkerak - Բնակարանների դեֆիցիտ, գների թանկացում, «տաքացում»՝ անշարժ գույքի շուկայում. պատճառներն ու հետևանքները
Zarkerak Zarkerak - Բնակարանների դեֆիցիտ, գների թանկացում, «տաքացում»՝ անշարժ գույքի շուկայում. պատճառներն ու հետևանքները
Բնակարանների դեֆիցիտ, գների թանկացում, «տաքացում»՝ անշարժ գույքի շուկայում. պատճառներն ու հետևանքները

Բնակարանների դեֆիցիտ, գների թանկացում, «տաքացում»՝ անշարժ գույքի շուկայում. պատճառներն ու հետևանքները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ռուսաստանից հայերի և ՌԴ քաղաքացիների  մեծ հոսք ունենք, հիմնականում պայմանավորված է թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական իրավիճակով, այնտեղ նաև սոցիալական խնդիրներ են առաջացել»,-Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց Անշարժ գույքի գործակալության տնօրեն Անդրանիկ Հարությունովը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հայտնել էր, որ Հայաստանում անշարժ գույքի գները աճել են 20%-ով:

Հարությունովի խոսքով՝ մեծ կապիտալի հոսք կա դեպի Հայաստան և դրա ֆոնին կա մեծ պահանջարկ. «Երբ պահանջարկը մեծ է լինում, սկսում է բնակարանների դեֆիցիտ առաջանալ և դրա ֆոնին շուկայական գները որոշակի բարձրանում են: Ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելու ժամանակ մարդկանց հոսքը 15-20 օրվա մեջ է եղել, հիմա էլ հնարավոր է՝ այդքան մարդ եկել է, բայց օրինակ՝ 3 ամսվա ընթացքում: Եթե մարդկանց հոսքն ավելի մեծանա, բնական է՝ դեֆիցիտի հաշվին էլի թանկացում կլինի, բայց հիմա կանխատեսելը շատ բարդ է»,- ասաց նա և նկատեց, որ շատ դեպքերում մարդիկ չեն տեղափոխվում Հայաստան, բայց իրենց բարեկամներին խնդրում են, որ իրենց համար անշարժ գույք ձեռք բերեն:

Անդրանիկ Հարությունովը նշեց, որ մարզերում էլ աճ կա. «Օրինակ՝ երևանամերձ մարզերում է պահանջարկը շատ, կան ներդրումային ծրագրեր, մարդիկ կան Ծաղկաձորում, Դիլիջանում գույք են ձեռք բերում՝ ներդրումային նպատակով:  Տարբեր երկրներում, օրինակ՝ ԱՄՆ-ում, Եվրոպայում ապրող մեր հայրենակիցները, երբ տեսնում են՝ ՀՀ-ում անշարժ գույքի մեջ ներդրում կատարելն արդեն շահավետ է դարձել, սկսում են ներդրում անել, դրան գումարած մեր ներքին պահանջարկը: Հիմա երևանամերձ մարզերում՝ Կոտայքում, Արագածոտնում, Արարատում կառուցվող շենքերում շատ մեծ պահանջարկ կա՝ եկամտահարկի վերադաձի հետ կապված: Շուկան շատ տաք է»:

Անդրանիկ Հարությունովը նաև ներկայացրեց միջինացված արժեքներ. «Կենտրոնում 1քմ-ն միջինացված 900 հազարից 1 միլիոն է, դրանից հետո գալիս է Արաբկիր վարչական շրջանը՝ մոտավորապես 550 հազարից սկսվում է, պահանջվածներից են Դավթաշենը, Աջափնյակը, Նոր Նորքը, ամենամատչելին Նուբարաշենն է՝ 400-500 հազար դրամ»:

22 Սեպտեմբեր, 2026 16:15
Վեր