Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրաերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց Zarkerak - Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրաերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց
Zarkerak Zarkerak - Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրաերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց
Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրաերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրաերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 73-րդ կմ հատվածում, Ծովագյուղ բնակավայրի վարչական տարածքում, Երևանի բնակիչ 60-ամյա Ավետիք Բ․-ն դեպի Դիլիջան ընթանալիս իր վարած «BYD» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Տավուշի մարզի բնակիչ 35-ամյա Արթուր Բ․-ին, հաղորդում է Shamshyan.com—ը։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Սևան» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

 

22 Սեպտեմբեր, 2026 12:32
Վեր