Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ամերիկայի Միացյալ Նահանգների սենատոր Ադամ Շիֆը շնորհավորական հրապարակում է կատարել Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձի առիթով: Շիֆը հրապարակումը տեղադրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձի տոնակատարության առիթով այսօր ես միանում եմ աշխարհասփյուռ հայությանը: Պատմությունը մեկ անգամ չէ ապացուցել, որ հայերը աներևակայելի ցեղասպանության և ողբերգության պայմաններում վերապրածներ են»,- գրել է նա:
Ադամ Շիֆն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին՝ նշելով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդմանը և երկրի ինքնիշխանության պաշտպանությանը:
Հայաստանի Հանրապետությունը սեպտեմբերի 21-ին նշում էր անկախության 35-րդ տարեդարձը:


