Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակիչում Հայաստանն ունի 5-րդ ներկայացուցիչը։ 1/8 եզրափակիչում վստահ հաղթանակ է տոնել նաև Մարատ Միքայելյանը։
Բռնցքամարտի ֆեդերացիայի փոխանցմամբ՝ 75 կգ քաշային բռնցքամարտիկը մեծ առավելությամբ պարտության է մատնել հույն Ռադիոս Պանագյոտիսին։ Մեր մարզիկը մրցակցին նաև նոկդաունի է ենթարկել։
Հայ բռնցքամարտիկներից Եվրոպայի առաջնության 1/4 եզիափակիչում են նաև Էլիդա Քոչարյանը, Ռուդոլֆ Գարբոյանը, Արթուր Բազեյանն ու Դավիթ Չալոյանը։

