Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Խառը մարտարվեստների (MMA) թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը (Հայաստան) նշել է, թե երբ կցանկանար անցկացնել տիտղոսային մենամարտը UFC-ում։
«Եթե ասեն, որ ես հայտնվեն դեկտեմբերին, հրաշալի կլիներ։ Ինձ մի երկու շաբաթ է պետք հանգստի համար։ Հետո ես պատրաստ կլինեմ»,- Ծառուկյանի խոսքը մեջբերում է ESPN-ը։
Լոս Անջելեսում տեղի ունեցած UFC 331 մրցաշարում Արման Ծառուկյանը պարտության էր մատնել UFC դասակարգման 10-րդ համար, բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին։

