Վահագն Խաչատուրյանն ու ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստանում զբոսաշրջության տարբեր ուղղությունների զարգացման հնարավորությունները Zarkerak - Վահագն Խաչատուրյանն ու ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստանում զբոսաշրջության տարբեր ուղղությունների զարգացման հնարավորությունները
Zarkerak Zarkerak - Վահագն Խաչատուրյանն ու ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստանում զբոսաշրջության տարբեր ուղղությունների զարգացման հնարավորությունները
Վահագն Խաչատուրյանն ու ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստանում զբոսաշրջության տարբեր ուղղությունների զարգացման հնարավորությունները

Վահագն Խաչատուրյանն ու ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստանում զբոսաշրջության տարբեր ուղղությունների զարգացման հնարավորությունները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) գլխավոր քարտուղար Շեյխա Նասեր Ալ Նուեյսիին։

Նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստան այցելելու և Հայաստանի նկատմամբ ցուցաբերվող շարունակական ուշադրության համար։

ԶՀԿ գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ սիրով է այցելում Հայաստան և առանձնահատուկ վերաբերմունք ունի մեր երկրի նկատմամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում զբոսաշրջության տարբեր ուղղությունների զարգացման հնարավորությունները։ Առանձնահատուկ կարևորվել է բժշկական և առողջապահական զբոսաշրջության զարգացումը՝ հաշվի առնելով Հայաստանի առկա ներուժը։

Կողմերը նշել են, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդումը կարևոր նախապայման է զբոսաշրջության հետագա զարգացման և զբոսաշրջային հոսքերի աճի համար։

22 Սեպտեմբեր, 2026 18:09
Վեր