Թմրանյութ պահելու և իրացնելու դեպք է բացահայտվել. 32-ամյա տղամարդը կալանավորվել է Zarkerak - Թմրանյութ պահելու և իրացնելու դեպք է բացահայտվել. 32-ամյա տղամարդը կալանավորվել է
Zarkerak Zarkerak - Թմրանյութ պահելու և իրացնելու դեպք է բացահայտվել. 32-ամյա տղամարդը կալանավորվել է
Թմրանյութ պահելու և իրացնելու դեպք է բացահայտվել. 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Թմրանյութ պահելու և իրացնելու դեպք է բացահայտվել. 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները թմրանյութ պահելու և իրացնելու դեպք են բացահայտել, հայտնել են ՆԳՆ-ից։

ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները սեպտեմբերի 18-ին Ծիծեռնակաբերդի զբոսայգում ծառայություն իրականացնելիս նկատել են կասկածելի վարքագիծ դրսևորող մի տղամարդու։ Վերջինս, նկատելով ոստիկաններին, գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմել։

Ոստիկանության գվարդիայի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում կանխվել է տղամարդու փախուստը։ Նա ապօրինի թմրանյութ պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին։

32-ամյա տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Նա կալանավորվել է։

23 Սեպտեմբեր, 2026 13:20
Վեր