Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ինչպես հայտնել ենք, սեպտեմբերի 23-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում տեղեկություններ են ստացվել, որ Դավթաշենի խճուղուց դեպի Աշտարակ տանող ճանապարհահատվածում՝ «Մետալ բազա» ընկերության հարևանությամբ գտնվող տարածքում, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։
Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ ծեծկռտուքի վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է ահազանգ, դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են պարկուճներ և մահակներ:
Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

