Քյարքի եմ ասել, որպեսզի Հայաստանի ու Ադրբեջանի միջև էսկալացիաների բոլոր հնարավորությունները բացառեմ. Փաշինյան Zarkerak - Քյարքի եմ ասել, որպեսզի Հայաստանի ու Ադրբեջանի միջև էսկալացիաների բոլոր հնարավորությունները բացառեմ. Փաշինյան
Zarkerak Zarkerak - Քյարքի եմ ասել, որպեսզի Հայաստանի ու Ադրբեջանի միջև էսկալացիաների բոլոր հնարավորությունները բացառեմ. Փաշինյան
Քյարքի եմ ասել, որպեսզի Հայաստանի ու Ադրբեջանի միջև էսկալացիաների բոլոր հնարավորությունները բացառեմ. Փաշինյան

Քյարքի եմ ասել, որպեսզի Հայաստանի ու Ադրբեջանի միջև էսկալացիաների բոլոր հնարավորությունները բացառեմ. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Քյարքի եմ ասել, որպեսզի Հայաստանի ու Ադրբեջանի միջև էսկալացիաների բոլոր հնարավորությունները բացառեմ: Այս մասին ԱԺ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եկեք հասկանանք, թե ինչ թեմա է Քյարքիի թեման: Շատ պարզ բան է ասվում: Ասվում է, որ Հայաստանի միջազգային ճանաչված տարածքի թիվը 29.743 կմ կառակուսի է: Այս թվաբանության մեջ մեր էքսկլավը մտնում է, Ադրբեջանի անկլավները չեն մտնում: Սրանք արտահայտված են այն քարտեզներով, որոնք արտահայտում են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի իրավիճակը»,-ասաց վարչապետը:

Ըստ Փաշինյանի որ  ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքը 29.743 կմ  քառակուսի չէ, նշանակում է պատերազմ հայտարարել:  «Պատերազմի կուսակցությունը դրանով է արտահայտվում»,-ասաց վարչապետը:

Փաշինյանի խոսքով՝ այժմ չկա որևէ կետ, որի շուրջ հնարավոր է էսկալացիա ու Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության վերացում:

«Ընդդիմությունը չի ուզում հարցերը լուծել լավագույն ձևով, որովհետև իրենք եկել են շղթաները Հայաստանի ոտքին կապելու: Իրենց ուզածը էնա, որպեսզի ՀԱՊԿ-ի խաղաղապահները մտնեն Հայաստանի Հանրապետություն: Իրենք ունեն շատ կոնկրետ առաքելություն՝ ՀԱՊԿ խաղաղապահները մտնեն Հայաստան»,-ասաց ՀՀ վարչապետը:  

25 Օգոստոս, 2026 16:06
Վեր