Երևի Աննա Գրիգորյանը շուտ հասկացավ, որ հեղափոխության մեջ փող չկա. Փաշինյան Zarkerak - Երևի Աննա Գրիգորյանը շուտ հասկացավ, որ հեղափոխության մեջ փող չկա. Փաշինյան
Zarkerak Zarkerak - Երևի Աննա Գրիգորյանը շուտ հասկացավ, որ հեղափոխության մեջ փող չկա. Փաշինյան
Երևի Աննա Գրիգորյանը շուտ հասկացավ, որ հեղափոխության մեջ փող չկա. Փաշինյան

Երևի Աննա Գրիգորյանը շուտ հասկացավ, որ հեղափոխության մեջ փող չկա. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Երևի Աննա Գրիգորյանը շուտ հասկացավ, որ հեղափոխության մեջ փող չկա: Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանի կուսակցական գործունեությունը փոխելուն:

«Հիմա էլ եկել են լալահառաչ, ասում են, թե բա «հրահանգ տվեց»: Երբեմնի աննկուն հեղափոխականը, որ պայքարում էր «քոչարյանա-սերժական» ուժերի դեմ: Ես հենց այս ամբիոնից ասում եմ դրանք փող պետք է չունենան, խեղճանում է, որովհետև հասկանում է, որ իրա կռանտներն են փակվելու: Սկզբից կպել էր ԶՊՄԿ-ին, ասեց ոչինչ։ Աննկուն հեղափոխականից դարձավ աննկուն սանասարական»,-հավելեց Փաշինյանը:

Անդրադառնալով այսօր Ռոբերտ Քոչարյանի ու նրա որդի Սեդրակ Քոչարյանի նկատմամբ դատախազության կողմից առաջադրված մեղադրանքներին վարչապետը նշեց, որ պատմամշակութային համարվող «Սպայի տունը» քանդել և փոխարենը Քոչարյան ընտանիքին պատկանող շինություններ են կառուցվել:

««Փլեյ Սիթի», Թենիսի մանկապատանեկան կենտրոնը վերցրել են մարդիկ տեղը կառուցել են «Օրանժ»: Եթե ես ճիշտ հասկաց, պարզվեց մարդիկ մի հատ հողն են տվել, մի հատ էլ գնացել փայ են մտել «Տոյոտա Երևանի» մեջ: Պարոնյան 8-ում հին շենք է եղել, այդ շենքը վերցրել են կոպեկներով: Կառուցել են «Կապուտակ Սևանը»: Կասկադում երկու հեկտար հողամաս»,-ասաց վարչապետը:

 

25 Օգոստոս, 2026 15:44
Վեր