Ռուսաստանում և Ուկրաինայում նոր փոխադարձ հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ Zarkerak - Ռուսաստանում և Ուկրաինայում նոր փոխադարձ հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Zarkerak Zarkerak - Ռուսաստանում և Ուկրաինայում նոր փոխադարձ հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Ռուսաստանում և Ուկրաինայում նոր փոխադարձ հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Ռուսաստանում և Ուկրաինայում նոր փոխադարձ հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները, որոնց հետևանքով նոր զոհեր և վիրավորներ են գրանցվել երկու կողմում էլ։

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ օգոստոսի 25-ի գիշերը հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել և ոչնչացրել են 148 օդային թիրախ երկրի յոթ շրջանում, ինչպես նաև Ղրիմում, Ազովի և Սև ծովերի երկնքում։

Գերատեսչությունը չի նշել, թե ընդհանուր առմամբ քանի հրթիռ կամ անօդաչու թռչող սարք է արձակվել Ռուսաստանի ուղղությամբ։

ՌԴ Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը հայտնել է Աֆիպսկի գյուղի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման մասին։ ԱԹՍ-ի բեկորներն ընկել են Աֆիպսկայա երկաթուղային կայարանի վրա, որի հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել։ Գյուղում վնասվել է առնվազն 10 մասնավոր տուն, որոնցից մեկում հրդեհ է բռնկվել։

Նահանգապետի խոսքով՝ հրդեհ է բռնկվել նաև նավթավերամշակման գործարանի տարածքում։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հաստատել է, որ Կրասնոդարի երկրամասում թիրախավորել է Աֆիպսկու նավթավերամշակման գործարանը։

Բացի այդ, ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով վնասվել է Ռոստովի մարզի Նովոշախտինսկի նավթավերամշակման գործարանը՝ հանգեցնելով գործարանի աշխատանքի ժամանակավոր դադարեցման։

Ուկրաինայի իշխանություններն էլ հայտնել են, որ օգոստոսի 25-ի գիշերը ռուսական զորքերը միաժամանակ հարձակումներ են իրականացրել Ուկրաինայի չորս քաղաքների՝ Կիևի, Խարկովի, Զապորոժիեի և Դնեպրի վրա:

Ըստ BBC-ի ռուսական ծառայության՝ Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը հայտնել է, որ ռուսական ուժերը «Շահեդ» անօդաչու թռչող սարքերով հարվածել են Օդեսայի մարզի Վինոգրադովկա միջազգային ավտոմոբիլային անցակետին, որը գտնվում է ուկրաինա-մոլդովական սահմանին։ Սահմանային անցակետը դադարեցրել է գործունեությունը։ Օգոստոսի 21-ին Օդեսայում թիրախավորվել էր Մոլդովայի սահմանին գտնվող Տաբակի անցակետը։

Զապորոժիեի իշխանությունները հայտնել են, որ ավիահարվածի հետևանքով երկու մարդ է զոհվել։

Զանգվածային հարվածների է ենթարկվել Դոնեցկի մարզի Կրամատորսկ քաղաքը, 11 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ երկու ամսական երեխա։ Հարվածի տակ են հայտնվել բարձրահարկ շենքեր և ենթակառուցվածքի օբյեկտ։

Կիևում անօդաչու թռչող սարքի հարվածից 16-հարկանի բնակելի շենք է վնասվել: Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է մեկ վիրավորի մասին։

 

25 Օգոստոս, 2026 14:44
Վեր