Մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն Zarkerak - Մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Zarkerak Zarkerak - Մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն

Մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Գազպրոմ Արմենիա»-ից տեղեկացնում են, որ գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գյումրի, Երևան, Վանաձոր, Սպիտակ քաղաքների մի շարք հասցեներում:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 26-ին` ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Գյումրի քաղաքի Խորենացու, Սևակի, Չարենցի, 3-րդ և 5-րդ փողոցներով պարփակված թաղամասերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Տիգրան Մեծի պողոտայով, Խանջյան, Հանրապետության, Բյուզանդի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Երևան քաղաքի Էջմիածնի հին խճուղու թիվ 86-ից մինչև 106, Նորագյուղ թաղամասի թիվ 102-ից մինչև 148, թիվ 260-ից 265, թիվ 276–282, 302, 296 հասցեների, Ամերիկյան փողոցի 6/3, 6/4, 106 հասցեների, հարակից առանձնատների, տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,

ժամը 09:00-ից մինչև ժամը 20:00-ն՝ Վանաձոր քաղաքի Ադամյան, Հյուսիսային փողոցների, Նարեկացու փողոցի թիվ 3ա, 3բ, 4ա, 4բ, 4վ, Թևոսյան փողոցի թիվ 13ա, 13բ բազմաբնակարան շենքերի գազասպառողների,

ժամը 09:00-ից մինչև ժամը 20:00-ն՝ Սպիտակ քաղաքի Ս․ Ավետիսյան փողոցի գազասպառողների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն՝ Լոռու մարզի Վարդաբլուր բնակավայրի գազասպառողների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Արարատի մարզի Քաղցրաշեն բնակավայրի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:

25 Օգոստոս, 2026 11:25
Վեր