Ողբերգական դեպք էլիտար շենքում․ աշխատակիցը 7-րդ հարկից վայր է ընկել վերելակի հորանի մեջ եւ մահացել Zarkerak - Ողբերգական դեպք էլիտար շենքում․ աշխատակիցը 7-րդ հարկից վայր է ընկել վերելակի հորանի մեջ եւ մահացել
Zarkerak Zarkerak - Ողբերգական դեպք էլիտար շենքում․ աշխատակիցը 7-րդ հարկից վայր է ընկել վերելակի հորանի մեջ եւ մահացել
Ողբերգական դեպք էլիտար շենքում․ աշխատակիցը 7-րդ հարկից վայր է ընկել վերելակի հորանի մեջ եւ մահացել

Ողբերգական դեպք էլիտար շենքում․ աշխատակիցը 7-րդ հարկից վայր է ընկել վերելակի հորանի մեջ եւ մահացել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ օգոստոսի 24-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Երևանի կենտրոնում կառուցվող բազմաբնակարանային էլիտար շենքում։

Ժամը 19։00-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հին Երևանցի 3/2 հասցեում կառուցվող էլիտար շենքում դի կա։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 44-ամյա Միխայիլ Առաքելովն է, ով աշխատում է «Էլեկտրոլիտ» ընկերությունում և նշված շենքում աշխատանքներ կատարելիս 7-րդ հարկից վայր է ընկել և հայտնվել վերելակի համար նախատեսված հորանում, իսկ նշված շենքի կապալառուն «Սպիտակ տնակ» ՍՊԸ-ն է, տեխնիկական հսկողը «Վրեժ Սարգսյան» Ա/Ձ-ն, շինարարության սկիզբը՝ 06․07․2023 թվական, ավարտը՝ 06․07․2025 թվական։

24 Օգոստոս, 2026 21:25
Վեր