Պեսկովը կեղծ է որակել ՌԴ-ում նոր զորահավաքի մասին լուրերը Zarkerak - Պեսկովը կեղծ է որակել ՌԴ-ում նոր զորահավաքի մասին լուրերը
Zarkerak Zarkerak - Պեսկովը կեղծ է որակել ՌԴ-ում նոր զորահավաքի մասին լուրերը
Պեսկովը կեղծ է որակել ՌԴ-ում նոր զորահավաքի մասին լուրերը

Պեսկովը կեղծ է որակել ՌԴ-ում նոր զորահավաքի մասին լուրերը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը RTVI-ի հետ զրույցում նոր զորահավաքի նախապատրաստման մասին պնդումները որակել է որպես կեղծ լուրեր։

«Դուք գիտեք, որ այդ ամենը տարածում են Ուկրաինայի իշխանությունները։ Բնականաբար, ռեժիմը փորձում է գաղափարապես անկայունացնել իրավիճակը մեր երկրում։ Դրանք բոլորը տեղեկատվական ստեր են, որոնք նպատակադրված տարածվում են լրատվական դաշտում», - ասել է պաշտոնյան։

Այսպես է նա մեկնաբանել Ռուսաստանում նոր զորահավաք անցկացնելու պլանների մասին հաղորդագրությունները։

Լրագրողների հետ զրույցում, որը հրապարակվել էր օգոստոսի 23-ին, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հերթական անգամ պնդել է, որ Ռուսաստանը սեպտեմբերի Պետդումայի ընտրություններից հետո, ամենայն հավանականությամբ, կմոբիլիզացնի ևս 300 000 զինվոր: Սակայն, ըստ Զելենսկու, խոշոր քաղաքներում մոբիլիզացիա տեղի չի ունենա:

 

25 Օգոստոս, 2026 12:29
Վեր