Փրկարարները օգնության են հասել անտառում ոտքը վնասած քաղաքացուն Zarkerak - Փրկարարները օգնության են հասել անտառում ոտքը վնասած քաղաքացուն
Zarkerak Zarkerak - Փրկարարները օգնության են հասել անտառում ոտքը վնասած քաղաքացուն
Փրկարարները օգնության են հասել անտառում ոտքը վնասած քաղաքացուն

Փրկարարները օգնության են հասել անտառում ոտքը վնասած քաղաքացուն

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 20-ին՝ ժամը 18։36-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի անտառում ոտքը վնասած քաղաքացուն շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Փրկարարները, օպերատիվ արձագանքելով իրավիճակին, դժվարամատչելի հատվածից քաղաքացուն մոտ 600 մ իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

Տուժածը տեղափոխվել է բժշկական կենտրոն։

21 Օգոստոս, 2026 10:41
Վեր