Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները Zarkerak - Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները
Zarkerak Zarkerak - Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները

Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հունիսի 26-ին՝ ժամը 23։47-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիք բնակավայրից դեպի Նորաշենիկ տանող ավտոճանապարհին կցորդով բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այդ մասին հայտնում է Փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Կապան-Երևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Սյունիք բնակավայրի մոտակայքում, Mercedes-Benz մակնիշի կցորդով բեռնատարը կողաշրջվել է, վարորդն արգելափակվել է խցիկում, առկա է վառելիքի արտահոսք։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան, իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ, վարորդին դուրս են բերել խցիկից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է։

Հատուկ տեխնիկայի օգնությամբ բեռնատարի քարշիչը դուրս է բերվել երթևեկելի հատվածից․ ավտոճանապարհը երկկեղմանի երթևեկելի է։

27 Հունիս, 2026 11:35
Վեր