Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Աֆղանստանի արևելքում Պակիստանից վերադարձող ընտանիքներ տեղափոխող գերբեռնված բեռնատարը վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 22, վիրավորվել՝ 36 մարդ: Զոհվածներից առնվազն 12-ը երեխաներ են: Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ-ները:
Նշվում է, որ վթարը տեղի է ունեցել Լաղման գավառում՝ Քաբուլ-Ջալալաբադ մայրուղու վրա, որն Աֆղանստանի մայրաքաղաքը կապում է Պակիստանի սահմանի Թորխամ անցակետի հետ:
Ըստ նախնական քննության՝ վարորդը քնել է ղեկին, և ծանրաբեռնված մեքենան, ճանապարհից դուրս գալով, կողաշրջվել է:

