ՊՍԺ-ն նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը Zarkerak - ՊՍԺ-ն նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը
Zarkerak Zarkerak - ՊՍԺ-ն նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը
ՊՍԺ-ն նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը

ՊՍԺ-ն նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ավարտվեց Չեմպիոնների լիգայի 2025/2026 մրցաշրջանի եզրափակիչը, որում միմյանց բախվեցին ֆրանսիական ՊՍԺ-ն ու անգլիական «Արսենալը», գրում է armsport.am-ը:

Բուդապեշտի «Պուշկաշ Արենայում» կայացած և գերմանացի մրցավար Դանիել Զիբերտի կողմից սպասարկվող խաղում ավելի ուժեղ գտնվեցին փարիզեցիները։

Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակներն ավարտվեցին 1:1 հաշվով, իսկ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում Լուիս Էնրիկեի թիմը հաղթեց 4:3 հաշվով:

Հանդիպումը մեկնարկեց լոնդոնցիների ակտիվությամբ, ինչն անմիջապես տվեց իր արդյունքը։

6-րդ րոպե. «Արսենալի» գերմանացի հարձակվող Կայ Հավերցը բացեց խաղի հաշիվը՝ առաջ մղելով իր թիմին:

65-րդ րոպե. Փարիզյան ակումբին հաջողվեց վերականգնել հավասարությունը երկրորդ խաղակեսում. նշանակված 11-մետրանոցն անվրեպ իրացրեց Ուսման Դեմբելեն:

Քանի որ հիմնական և լրացուցիչ ժամանակներում նոր գոլեր չգրանցվեցին, հաղթողը որոշվեց ֆուտբոլային վիճակախաղում։ 11-մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ ու սառնասիրտ գտնվեցին ՊՍԺ-ի ֆուտբոլիստները՝ հաղթելով 4:3 հաշվով ու նվաճելով բաղձալի տիտղոսը

30 Մայիս, 2026 23:36
Վեր