Կառավարության աջակցությամբ 3,700-ից ավելի ընտանիք տուն կունենա (տեսանյութ) Zarkerak - Կառավարության աջակցությամբ 3,700-ից ավելի ընտանիք տուն կունենա (տեսանյութ)
Zarkerak Zarkerak - Կառավարության աջակցությամբ 3,700-ից ավելի ընտանիք տուն կունենա (տեսանյութ)
Կառավարության աջակցությամբ 3,700-ից ավելի ընտանիք տուն կունենա (տեսանյութ)

Կառավարության աջակցությամբ 3,700-ից ավելի ընտանիք տուն կունենա (տեսանյութ)

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

 

Կառավարության աջակցությամբ՝ 3,700-ից ավելի ընտանիք տուն կունենա, հայտնում են ՀՀ Կառավարությունից:

 

՛՛16 միլիոն դրամ՝ սեփական տան համար։ ՀՀ Կառավարությունը կրկին հնարավորություն է տալիս սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին օգտվել բնակապահովման ծրագրից և ստանալ 16 միլիոն դրամ աջակցություն՝ անհատական բնակելի տուն կառուցելու համար։

 

Ծրագիրը վերաբացվել է 2026 թվականի մարտի 20-ին։ Այս փուլում 1,417 ընտանիք կմիանա առաջին փուլում արդեն աջակցություն ստացած 2,319 շահառուներին։ Արդյունքում` 3,736 ընտանիք կունենա սեփական տուն՝ մինչև 2027 թվականի ավարտը։

 

Սեփական տուն ունենալը պետք է լինի ոչ թե հեռավոր նպատակ, այլ իրական հնարավորություն։ Այս ծրագիրը հենց դրա համար է։

 

Դիտեք տեսանյութը՝ տեղեկանալու, թե ովքեր կարող են դիմել ծրագրին՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

 

 

30 Մայիս, 2026 17:42
Վեր