Ոսկե գնդակի դափնեկիրը կավարտի կարիերան ԱԱ-2026-ից հետո Zarkerak - Ոսկե գնդակի դափնեկիրը կավարտի կարիերան ԱԱ-2026-ից հետո
Zarkerak Zarkerak - Ոսկե գնդակի դափնեկիրը կավարտի կարիերան ԱԱ-2026-ից հետո
Ոսկե գնդակի դափնեկիրը կավարտի կարիերան ԱԱ-2026-ից հետո

Ոսկե գնդակի դափնեկիրը կավարտի կարիերան ԱԱ-2026-ից հետո

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Խորվաթ կիսապաշտպան, 2018 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիր Լուկա Մոդրիչը որոշել է չերկարաձգել պայմանագրի ժամկետը «Միլանի» հետ։ Հայտնում է armsport.am-ը։

Ինչպես հայտնում է հայտնի ինսայդեր Նիկոլո Սկիրան, լեգենդար ֆուտբոլիստը մտադիր է պրոֆեսիոնալ կարիերայի ավարտի մասին հայտարարել աշխարհի 2026 թվականի առաջնությունից հետո։ Նշենք, որ այս տարվա սեպտեմբերին կլրանա Մոդրիչի 41-ամյակը։

Իտալական Tuttosport պարբերականի տեղեկություններով՝ կիսապաշտպանի՝ միլանյան ակումբից հեռանալու գլխավոր պատճառն այն է, որ թիմը չի կարողացել նվաճել հաջորդ մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի ուղեգիր։

Միևնույն ժամանակ աղբյուրը հայտնում է, որ Մադրիդի «Ռեալը» ծրագրում է վերադարձնել իր նախկին առաջատարին, սակայն արդեն ոչ որպես ֆուտբոլիստի կարգավիճակում։ «Արքայական» ակումբը կարող է խորվաթին պաշտոն առաջարկել թիմի նոր մարզչական շտաբում։ Դիտարկվում է նաև մեկ այլ տարբերակ. Մոդրիչին նշանակել ակումբում վարչական պաշտոնի։ Հիշեցնենք, որ նա մադրիդյան գրանդի գույները պաշտպանել է 2012-ից մինչև 2025 թվականը։

28 Մայիս, 2026 18:33
Վեր