ՀՀ նախագահի հրամանագրերով մի շարք ծառայողներ պարգևատրվել են պետական մեդալներով Zarkerak - ՀՀ նախագահի հրամանագրերով մի շարք ծառայողներ պարգևատրվել են պետական մեդալներով
Zarkerak Zarkerak - ՀՀ նախագահի հրամանագրերով մի շարք ծառայողներ պարգևատրվել են պետական մեդալներով
ՀՀ նախագահի հրամանագրերով մի շարք ծառայողներ պարգևատրվել են պետական մեդալներով

ՀՀ նախագահի հրամանագրերով մի շարք ծառայողներ պարգևատրվել են պետական մեդալներով

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ Հանրապետության տոնի առթիվ ՀՀ նախագահը ստորագրել է հրամանագրեր, որոնցով մի շարք զինվորականներ, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության և փրկարար ծառայության աշխատակիցներ պարգևատրվել են պետական մեդալներով՝ սահմանադրական կարգի պահպանության, իրավակարգի ամրապնդման և ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար։ Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի․

Հանրապետության տոնի առթիվ, սահմանադրական կարգի պահպանության, օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի համար պարգևատրել՝

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով՝

Հայկ Հարությունի ԲԱԲԱՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիայի հրամանատար-ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր

Վիգեն Էդուարդի ԲԱԲԱՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ

Մարտական ծառայության մեդալով՝

Հայկ Սոսիկի ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության բաժնի պետ, փոխգնդապետ

Արտակ Սարգսի ԱԲԳԱՐՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության բաժանմունքի պետ, փոխգնդապետ

Էրիկ Արթուրի ԲԱՇՐԱԹՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության ավագ օպերլիազոր, կապիտան

Աշոտ Դավիթի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության բաժանմունքի պետ, մայոր

Արման Մկրտիչի ՄԿՐՏՉՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության սպա, լեյտենանտ

Արման Արմենի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության կրտսեր տեսուչ, ենթասպա

«Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով՝

Կարեն Շոթայի ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ

Վաչե Հենրիկի ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության քրեաբանական վերլուծության և իրավապահ համագործակցության վարչության պետ, ոստիկանության գնդապետ

Հայկ Արմենի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ

Արթուր Սամվելի ԲԵԿԹԱՇՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության վարչական գործերի և դատական պաշտպանության վարչության պետ, ոստիկանության գնդապետ

Յուրիկ Արթուրի ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկների վաշտի 2-րդ դասակի պարեկ, ոստիկանության ավագ լեյտենանտ

Անդրանիկ Ռադիկի ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկան, ոստիկանության լեյտենանտ

Երախտագիտության մեդալով՝

Գևորգ Սեդրակի ՍԵԴՐԱԿՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ

Սևակ Սամվելի ՖԱՀՐԱԴՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փրկարարական ծառայության փոխգնդապետ»,- ասվում է հրամանագրում:

28 Մայիս, 2026 15:49
Վեր