Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին ։
Երևանում մայիսի 28-ի երեկոյան և մայիսի 29-30-ին օրվա ընթացքում, մայիսի 31-ի գիշերը, հունիսի 1-ին 2-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-ի և 2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում և մայիսի 28-ի ցերեկը, մայիսի 31-ին, հունիսի 1-ի 2-ի ցերեկն առանձին շրջաններում, 29-30-ին շրջանների մեծ մասում է կարճատև անձրև ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 29-30-ին տեղումներն առանձին վայրերում կլինեն առատ։ Հունիսի 1-ի և 2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 21-25 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 28-ին կբարձրանա ևս 2-3 աստիճանով, 29-30-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։


