Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Անկախ Պետությունների Համագործակցությունը չի կարող անտեսել Երևանի դիրքորոշումը եվրաինտեգրման իր հայտարարած ծրագրերի վերաբերյալ, ինչպես նաև Հայաստանում կայացած ԵՄ գագաթնաժողովը՝ Ուկրաինայի հարցով»:
Այս մասին հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
«Մենք չենք կարող անտեսել վերջերս Հայաստանում կայացած ԵՄ գագաթնաժողովը՝ Ուկրաինայի հարցով, և երկրի ղեկավարության դիրքորոշումը՝ Հայաստանի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, Հայաստանը մնում է ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ և վայելում է այդ անդամակցության առավելությունները»,- ասել է նա «Անկախ Պետությունների Համագործակցության 35 տարի. Արդյունքներ, նպատակներ և հեռանկարներ» խորագրով կլոր սեղանի ժամանակ։
Նշենք՝ Լեբեդևի պնդումը չի համապատասխանում իրականությանը, քանի որ Երևանում կայացած ԵՄ գագաթնաժողովը Ուկրաինայի հարցով չի եղել:

