Երևանում փակ փողոցներ կլինեն Zarkerak - Երևանում փակ փողոցներ կլինեն
Zarkerak Zarkerak - Երևանում փակ փողոցներ կլինեն
Երևանում փակ փողոցներ կլինեն

Երևանում փակ փողոցներ կլինեն

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով մի շարք փողոցներում նախատեսված են երթևեկության սահմանափակումներ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

Մայիսի 26

  • ժամը 7։00-ից 15։00-ն սահմանափակվելու է երթևեկությունը Աթենքի փողոց - Մաշտոցի պողոտա - Ամիրյան  փողոց հատվածում, ինչպես նաև փակ է լինելու Տիգրան Մեծի պողոտա - Մհեր Մկրտչյանի փողոց - Խորենացու փողոց - Իտալիայի փողոց - նախկին «Մայրաքաղաքային» գնդի տարածք հատվածը.
  • ժամը 10։00-ից 15։00-ն փակ է լինելու Քրիստափորի փողոց- Տիգրան Մեծի պողողոտա խաչմերուկը, Աթենքի փողոցից՝ Տիգրան Մեծի պողոտա - Ագաթանգեղոսի փողոց - Գրիգոր Լուսավորչի փողոց - Արգիշտիի փողոց- Աթենքի փողոց հատվածը:

Մայիսի 28

  • ժամը 07։00-ից 15։00-ն փակ են լինելու նշված բոլոր ճանապարհահատվածները, իսկ Հանրապետության հրապարակ - Տիգրան Մեծ պողոտա - Քրիստափոր խաչմերուկ հատվածը՝ մինչև մայիսի 29-ը՝ ժամը 1։00։
26 Մայիս, 2026 12:35
Վեր