Քանաքեռ-Զեյթունի նախկին թաղապետը 113 մլն արժեքով գույքն օտարել է 9 մլն դրամով. 1 անձի մասով քննության ավարտ Zarkerak - Քանաքեռ-Զեյթունի նախկին թաղապետը 113 մլն արժեքով գույքն օտարել է 9 մլն դրամով. 1 անձի մասով քննության ավարտ
Zarkerak Zarkerak - Քանաքեռ-Զեյթունի նախկին թաղապետը 113 մլն արժեքով գույքն օտարել է 9 մլն դրամով. 1 անձի մասով քննության ավարտ
Քանաքեռ-Զեյթունի նախկին թաղապետը 113 մլն արժեքով գույքն օտարել է 9 մլն դրամով. 1 անձի մասով քննության ավարտ

Քանաքեռ-Զեյթունի նախկին թաղապետը 113 մլն արժեքով գույքն օտարել է 9 մլն դրամով. 1 անձի մասով քննության ավարտ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Քանաքեռ-Զեյթունի նախկին թաղապետը 113 մլն արժեքով գույքն օտարել է 9 մլն դրամով․ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է մեկ անձի մասով։

Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

«Ռ․Ս․-ն 1997-2005 թվականները զբաղեցնելով Երևան քաղաքի  Քանաքեռ-Զեյթուն համայնքի թաղապետի պաշտոնը, ՀՀ կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 19-ի որոշմամբ՝ Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքին սեփականության իրավունքով հանձնված՝ Զաքարիա Սարկավագի փողոցի 50 հասցեում գտնվող՝ 113 մլն 900 հզր ՀՀ դրամ շուկայական արժեքով, 16-րդ պոլիկլինիկայի 2370 քմ մակերեսով անավարտ շենքը 2003 թվականի մայիսի 3-ին կնքված առուվաճառքի պայմանագրի հիման վրա օտարել է 9 մլն 218 հզր 600 ՀՀ դրամով։

Արդյունքում, էական վնաս է պատճառվել համայնքում բնակարանային հաշվառման վերցված կարիքավոր ընտանիքների իրավունքներին և օրինական շահերին՝ վերջիններիս զրկելով բնակարաններից, իսկ Երևանի քաղաքապետարանը զրկվել է Հայաստանի խուլերի միավորման բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ընտանիքներին սահմանված կարգով հատկացնելու համար 10%-ը տնօրինելու հնարավորությունից։

Ռ․Ս․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս)։

Ռ․Ս․-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ։

26 Մայիս, 2026 10:08
Վեր