Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Մենք Գյումրիում պետք է իրականացնենք ավագանու արտահերթ ընտրություններ։
Այս մասին նախընտրական քարոզարշավի շրջանակում Շիրակի մարզ այցի վերջնակեստում՝ Գյումրիում, իր ելույթում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հունիսի 7-ի ԱԺ ընտրություններից հետո, ժողովուրդ ջան, կտեսնենք, թե երբ՝ անում ենք Գյումրիի արտահերթ ընտրություններ:
Մենք Գյումրիում գյումրեցիների հետ պետք է իրականացնենք Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններ և ժողովրդական իշխանություն հաստատենք, որպեսզի Գյումրին ծաղկի, այնպես, ինչպես օրինակ Արթիկն է ծաղկում, հանրապետության մյուս քաղաքներն են ծաղկում և ընդհանապես Հայաստանի Հանրապետությունն է ծաղկում»,-ասել է նա։


