Գլխավոր դատախազի տեղակալն ու Նյու Բրանսվիկի Գերագույն դատարանի նախագահը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր Zarkerak - Գլխավոր դատախազի տեղակալն ու Նյու Բրանսվիկի Գերագույն դատարանի նախագահը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Zarkerak Zarkerak - Գլխավոր դատախազի տեղակալն ու Նյու Բրանսվիկի Գերագույն դատարանի նախագահը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Գլխավոր դատախազի տեղակալն ու Նյու Բրանսվիկի Գերագույն դատարանի նախագահը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Գլխավոր դատախազի տեղակալն ու Նյու Բրանսվիկի Գերագույն դատարանի նախագահը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Էդգար Արսենյանը 2026 թվականի մայիսի 26-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող՝ Կանադայի Նյու Բրանսվիկ նահանգի Գերագույն դատարանի նախագահ Մարկ Ռիչարդի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Պատվիրակությունը Հայաստան է ժամանել ՀՀ բարձրագույն դատական խորհրդի և Կանադայի Դաշնային դատական գործերի հանձնակատարի գրասենյակի հետ համատեղ իրականացվող՝ 2025-2026 թվականների տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակում:

Էդգար Արսենյանը ողջունել է կանադացի գործընկերներին Գլխավոր դատախազությունում և կարևորել Բարձրագույն դատական խորհրդի հետ իրականացվող ծրագիրը:

Կանադայի Նյու Բրանսվիկ նահանգի Գերագույն դատարանի նախագահ Մարկ Ռիչարդը ներկայացրել է Ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքները, կանադական փորձն ու դրա հնարավոր կիրառելիությունը Հայաստանի արդարադատության  համակարգում: 

Գլխավոր դատախազի տեղակալն ու Կանադայի Նյու Բրանսվիկ նահանգի Գերագույն դատարանի նախագահը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

26 Մայիս, 2026 12:22
Վեր