Հանրապետության հրապարակի տակ կա հնավայր, ուզում ենք ունենալ ստորգետնյա թանգարան. Փաշինյան Zarkerak - Հանրապետության հրապարակի տակ կա հնավայր, ուզում ենք ունենալ ստորգետնյա թանգարան. Փաշինյան
Zarkerak Zarkerak - Հանրապետության հրապարակի տակ կա հնավայր, ուզում ենք ունենալ ստորգետնյա թանգարան. Փաշինյան
Հանրապետության հրապարակի տակ կա հնավայր, ուզում ենք ունենալ ստորգետնյա թանգարան. Փաշինյան

Հանրապետության հրապարակի տակ կա հնավայր, ուզում ենք ունենալ ստորգետնյա թանգարան. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Նախատեսվում է Հայաստանի պատմության թանգարանի ցուցադրական մակերեսի ստորգետնյա ընդլայնում՝ Հանրապետության հրապարակի հնավայրի ընդգրկմամբ: Այդ մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը ներկայացնելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հանրապետության հրապարակի տակ կա հնավայր, և մենք ուզում ենք այդ հնավայրը կազմակերպելու միջոցով նաև ստորգետնյա թանգարան ունենալ, որը հետաքրքիր կլինի այցելուների համար:

Մտադրություն կա մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանից հնավայրի հին պատերի, հին բնակավայրի ճանապարհներով մուտք ապահովել դեպի Պատմության թանգարան»,- ասաց նա:

Այս համատեքստում Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ նախատեսվում է 45 թանգարանային և գրադարանային աշխատողների աշխատավարձերի կրկնապատկում ատեստավորման միջոցով:

 

22 Ապրիլ, 2026 11:44
Վեր