Վեդիի «Հրեշտակների ձոր»-ի մոտ ավտոմեքենան կողաշրջվել, ընկել է Բարակաղբյուր գետը Zarkerak - Վեդիի «Հրեշտակների ձոր»-ի մոտ ավտոմեքենան կողաշրջվել, ընկել է Բարակաղբյուր գետը
Zarkerak Zarkerak - Վեդիի «Հրեշտակների ձոր»-ի մոտ ավտոմեքենան կողաշրջվել, ընկել է Բարակաղբյուր գետը
Վեդիի «Հրեշտակների ձոր»-ի մոտ ավտոմեքենան կողաշրջվել, ընկել է Բարակաղբյուր գետը

Վեդիի «Հրեշտակների ձոր»-ի մոտ ավտոմեքենան կողաշրջվել, ընկել է Բարակաղբյուր գետը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ապրիլի 21-ին՝ ժամը 18։49-ին, Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վեդի քաղաքի «Հրեշտակների ձոր» կոչվող տարածքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել Բարակաղբյուր գետը․ տուժածներ չկան։

Փրկարարները հատուկ տեխնիկայի (ավտոկռունկ) օգնությամբ գետից դուրս են բերել ավտոմեքենան։

22 Ապրիլ, 2026 10:14
Վեր