«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակության կազմում 15 լրագրող կմասնակցի միջազգային վերապատրաստման դասընթացի Zarkerak - «Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակության կազմում 15 լրագրող կմասնակցի միջազգային վերապատրաստման դասընթացի
Zarkerak Zarkerak - «Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակության կազմում 15 լրագրող կմասնակցի միջազգային վերապատրաստման դասընթացի
«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակության կազմում 15 լրագրող կմասնակցի միջազգային վերապատրաստման դասընթացի

«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակության կազմում 15 լրագրող կմասնակցի միջազգային վերապատրաստման դասընթացի

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի «Հնարավորությունների հարթակ» նախագծի շրջանակում Հայաստանի զանգվածային լրատվության տարբեր միջոցներից ընտրված 15 լրագրողներ ապրիլի 13-ից 15-ը կմասնակցեն «Oxford Training Centre» ընկերության կողմից կազմակերպվող «Advanced Communications and Public Relations Management» (Առաջադեմ հաղորդակցություն և հանրային կապերի կառավարում) թեմայով միջազգային մասնագիտական վերապատրաստման դասընթացին, որը կանցկացվի Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։

 

69da4bc7d64ce-1775913927-img-5387.jpg (118 KB)

Նախքան մեկնումը «Իմ քայլը» հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը հանդիպում է ունեցել ծրագրի մասնակիցների հետ՝ նրանց փոխանցելով տիկին Աննա Հակոբյանի ուղեցույցները, որոնք նա ավանդաբար տրամադրում է արտասահման մեկնող պատվիրակություններին։ Փոխտնօրենը կոչ է արել մասնակիցներին լինել պարտաճանաչ և առավելագույնս օգտվել դասընթացի ընձեռած հնարավորություններից՝ ընդգծելով, որ հիմնադրամը ծրագրի իրականացման համար ներդրել է զգալի ռեսուրսներ և շատ է կարևորում այս փորձը, քանի որ այն կարող է նպաստել անձի, տեղեկատվական ոլորտի ու երկրի զարգացմանը:

Լրագրողները իրենց հերթին շնորհակալություն են հայտնել ընձեռված հնարավորության համար և նշել, որ մեծ ոգևորությամբ և պատասխանատվությամբ են սպասում առաջիկա վերապատրաստմանը։

69da4bfa90262-1775913978-img-4931.jpg (132 KB)

Դասընթացի ընթացքում մասնակիցները կանդրադառնան մի շարք առանցքային թեմաների, այդ թվում՝ հաղորդակցության առաջադեմ ռազմավարությանը, հանրային կապերի առաջնորդությանը, մեդիա հարաբերություններին և հեղինակության կառավարմանը, ճգնաժամային հաղորդակցությանը, շահակիցների ներգրավմանը, ռազմավարական PR-ին և կազմակերպության դիրքավորմանը, բրենդավորմանը և հանրային պատմությունների ձևավորմանը, ինչպես նաև հաղորդակցության պլանավորմանն ու գնահատմանը։

69da4bcd84c21-1775913933-img-5389.jpg (163 KB)

Ուսուցման մեթոդաբանությունը ներառում է ինտերակտիվ քննարկումներ, իրական դեպքերի վերլուծություն և գործնական վարժություններ, որոնք հնարավորություն կտան մասնակիցներին ոչ միայն ձեռք բերել նոր գիտելիքներ, այլև կիրառել դրանք պրակտիկ միջավայրում։

Պատվիրակության անդամներն են`

Տիգրանուհի Բադալյան – «Սյունիք» հեռուստաընկերություն, լրագրող, հաղորդավար
Էմմա Կարապետյան – «Նոր Հայաստան» հեռուստաընկերություն, լուրերի խմբագիր, մեկնաբան
Կարինե Սարգսյան – «Զրույց» թերթ, լրագրող («Սպառողների ասոցիացիա»)
Աստղիկ Սարգսյան – Հանրային ռադիո (Voice of Yerevan), զրուցավար, Հատուկ նախագծերի բաժնի ղեկավար
Հերմինե Կարապետյան – «Հայկական ժամանակ», լրագրող, քաղաքական մեկնաբան
Անահիտ Մարգարյան – Հոգևոր-մշակութային հեռուստաընկերություն, լրագրող
Գոհար Սարգսյան – «Շանթ» հեռուստաընկերություն, լրագրող, խմբագիր
Վարդիթեր Գիշյան – «Շանթ» հեռուստաընկերություն, առավոտյան ծրագրի խմբագիր
Գիտա Էլիբեկյան – Հայաստանի Հանրային ռադիո, Վրաստանի թղթակից
Անահիտ Հակոբյան – «Շանթ» հեռուստաընկերություն, «Հորիզոն» լրատվական, միջազգային լուրերի պատասխանատու, SHANTNEWS.am-ի թողարկիչ/խմբագիր
Անահիտ Կարապետյան – «Շանթ» հեռուստաընկերություն, PR և Digital Marketing մասնագետ
Լուիզա Սարգսյան – «Շանթ» հեռուստաընկերություն, լրագրող
Հասմիկ Վիրաբյան – Ambion.news լրատվական կայք, խմբագիր
Ադրինե Թորոսյան – «Փաստ» օրաթերթ, լրագրող
Իրինա Մկրտչյան – Հանրային հեռուստաընկերություն։

11 Ապրիլ, 2026 20:13
Վեր