Շատ տխուր իրադարձություններ են տեղի ունեցել. Փաշինյանը՝ 6 մարդու կյանք խլած վթարի մասին Zarkerak - Շատ տխուր իրադարձություններ են տեղի ունեցել. Փաշինյանը՝ 6 մարդու կյանք խլած վթարի մասին
Zarkerak Zarkerak - Շատ տխուր իրադարձություններ են տեղի ունեցել. Փաշինյանը՝ 6 մարդու կյանք խլած վթարի մասին
Շատ տխուր իրադարձություններ են տեղի ունեցել. Փաշինյանը՝ 6 մարդու կյանք խլած վթարի մասին

Շատ տխուր իրադարձություններ են տեղի ունեցել. Փաշինյանը՝ 6 մարդու կյանք խլած վթարի մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադարձել է նախօրեին Աղինում վեց մարդու կյանք խլած ողբերգական վթարին։

«Իհարկե, շատ տխուր իրադարձություններ են տեղի ունեցել, խնդրում ենք ճանապարհներին լինել հնարավորինս զգույշ և պահել հնարավորինս երթևեկության կանոնները, որովհետև նաև հիմա ճանապարհների լավ վիճակը երբեմն լրացուցիչ գայթակղություն է վարորդների համար, ավելի արագ վարել մեքենաները, ինչը բերում է շատ ցավալի դեպքերի»,– ասել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ երեկ Արմավիր–Գյումրի ավտոճանապարհին տեղի էր ունեցել ողբերգական վթար, ինչի հետեւանքով զոհվել է 6 քաղաքացի, այդ թվում երկու մանկահասակ երեխա։ 5 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց, նրանց թվում երեք երեխա կա։

11 Ապրիլ, 2026 09:55
Վեր