Բոլոր հարցերը հնարավոր չէ մեկ օրում լուծել, ժամանակ է պետք. Մարգուս Ցահքնան՝ գերիների վերադարձի մասին Zarkerak - Բոլոր հարցերը հնարավոր չէ մեկ օրում լուծել, ժամանակ է պետք. Մարգուս Ցահքնան՝ գերիների վերադարձի մասին
Zarkerak Zarkerak - Բոլոր հարցերը հնարավոր չէ մեկ օրում լուծել, ժամանակ է պետք. Մարգուս Ցահքնան՝ գերիների վերադարձի մասին
Բոլոր հարցերը հնարավոր չէ մեկ օրում լուծել, ժամանակ է պետք. Մարգուս Ցահքնան՝ գերիների վերադարձի մասին

Բոլոր հարցերը հնարավոր չէ մեկ օրում լուծել, ժամանակ է պետք. Մարգուս Ցահքնան՝ գերիների վերադարձի մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Բոլոր հարցերը հնարավոր չէ մեկ օրում լուծել, ժամանակ է պետք, շատ բարդ խնդիրներ են: Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան՝ պատասխանելով հարցին, թե ինչ կարծիք ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության վերաբերյալ, երբ Բաքվի բանտում դեռ կան անազատության մեջ պահվող հայեր:

Անդրադառնալով խաղաղության գործընթացին՝ Էստոնիայի արտգործնախարարն այն գնահատեց որպես կարևոր առաջընթաց։

«Սա մեծ, հսկայական առաջխաղացում է հայ ժողովրդի և տարածաշրջանի համար: Այս խաղաղության ընթացքն իրական է և ընթացիկ. սա ապագա է կերտում հայ ժողովրդի համար: Ուստի խաղաղությունը նախապայման է հաջորդիվ բոլոր քայլերի համար՝ բարգավաճման, տնտեսական զարգացման հասնելու, հիմնարար ազատությունների համար: Սա հսկայական քայլ առաջ է, որ Հայաստանն արել է:

Բարդ է, շատ բարդ գործընթաց է, ուստի հուսամ, որ այն կհասնի իր ավարտին, և երկարաժամկետ ու արդարացի խաղաղություն կհաստատվի տարածաշրջանում»,- ասաց նա։

10 Ապրիլ, 2026 15:58
Վեր