Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգու Ցահքնան Երևանում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են տարածաշրջանային հարցեր։
Անդրադարձ է եղել նաև Ադրբեջանի հետ հարաբերություններին:
«Ցավոք սրտի և հասկանալիորեն, բոլոր հարցերը չէ, որ լուծված են։
Այո, ցավոք սրտի, դեռ Բաքվում կան պահվող անձինք, և մեր դիրքորոշումը նույնն է․ օր առաջ այս մարդիկ պետք է ազատ արձակվեն։ Եվ նրանց ազատ արձակումը կգա միայն ամրապնդելու հաստատված խաղաղությունը։
Շարունակում ենք մեր երկխոսությունն Ադրբեջանի հետ այս թեմայով»,- Ցահքնային ասել է Միրզոյանը:


