Կոտայքում՝ դաշտամիջյան հատվածում, հայտնաբերվել է այրված մեքենա, ներսում՝ երիտասարդի մոխրացած դի Zarkerak - Կոտայքում՝ դաշտամիջյան հատվածում, հայտնաբերվել է այրված մեքենա, ներսում՝ երիտասարդի մոխրացած դի
Zarkerak Zarkerak - Կոտայքում՝ դաշտամիջյան հատվածում, հայտնաբերվել է այրված մեքենա, ներսում՝ երիտասարդի մոխրացած դի
Կոտայքում՝ դաշտամիջյան հատվածում, հայտնաբերվել է այրված մեքենա, ներսում՝ երիտասարդի մոխրացած դի

Կոտայքում՝ դաշտամիջյան հատվածում, հայտնաբերվել է այրված մեքենա, ներսում՝ երիտասարդի մոխրացած դի

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մարտի 2-ին ողբերգական մահվան դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 22:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քասախ բնակավայրից դեպի Եղվարդ տանող դաշտամիջյան հատվածում այրված ավտոմեքենա կա։ 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության խումբը, քրեական ոստիկանները:

Տեղում պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունները հավաստի են. նշված հատվածում հայտնաբերվել է ամբողջովին այրված «Նիվա» մակնիշի ավտոմեքենա, որի սրահում էլ՝ մոխրացած դի։

Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով մոխրակույտի վերածված ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Տեղի ունեցածը սպանություն է, ավտովթար, թե դժբախտ դեպք՝ պարզվում է։

Իրավապահները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Վարդգես Կ-ն է։

03 Մարտ, 2026 14:14
Վեր