«Առաջիկա երկու տարիների շրջափուլը պետք է լավ սկսենք և լավ մեկնարկ ապահովենք»․ Արայիկ Հարությունյան Zarkerak - «Առաջիկա երկու տարիների շրջափուլը պետք է լավ սկսենք և լավ մեկնարկ ապահովենք»․ Արայիկ Հարությունյան
Zarkerak Zarkerak - «Առաջիկա երկու տարիների շրջափուլը պետք է լավ սկսենք և լավ մեկնարկ ապահովենք»․ Արայիկ Հարությունյան
«Առաջիկա երկու տարիների շրջափուլը պետք է լավ սկսենք և լավ մեկնարկ ապահովենք»․ Արայիկ Հարությունյան

«Առաջիկա երկու տարիների շրջափուլը պետք է լավ սկսենք և լավ մեկնարկ ապահովենք»․ Արայիկ Հարությունյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանի խոսքով՝ օլիմպիական փուլը սկսված է, և յուրաքանչյուր հաջորդ առաջնություն նախապատրաստություն է օլիմպիական խաղերին։

«Խնդիր է դրված լավ մասնակցելու, որ այս առաջիկա երկու տարիների շրջափուլը լավ սկսենք և լավ մեկնարկ ապահովենք»,- ընդգծել է ֆեդերացիայի նախագահը։

Նա նշել է, որ աշխարհի առաջնությանը մասնակցող յուրաքանչյուր մարզիկ պետք է մոտիվացված լինի և ձգտի արդյունքներ ցույց տալ՝ առնվազն մեդալներ նվաճել։ Հարությունյանը հավելել է, որ մարզումները լավ են ընթանում, ինչից ելնելով էլ ակնկալվում են լավ արդյունքներ։

Անդրադառնալով առաջիկա խոշոր մրցաշարերին՝ Արայիկ Հարությունյանը հիշեցրել է, որ հաջորդ տարի աշխարհի առաջնությունն անցկացվելու է Հայաստանում՝ Երևանում, իսկ դրան հաջորդող տարում կայանալու են Օլիմպիական խաղերը։

«Ես կարծում եմ, որ մենք մեր բոլոր պլանները կառուցելիս այս երկու հանգրվանին ճիշտ հասնելու և պատշաճ պատրաստությամբ հասնելու խնդիր պետք է դնենք»,- նշել է նա։

Ֆեդերացիայի ղեկավարի խոսքով՝ մարզիչները պետք է ճիշտ կողմնորոշվեն, թե ինչպես նախապատրաստեն մարզիկներին յուրաքանչյուր առաջնությանը, որպեսզի թե՛ Երևանում լավ հանդես գան, թե՛ նվաճեն առավելագույն թվով օլիմպիական ուղեգրեր և լավագույնս նախապատրաստված մոտենան 2028 թվականի Օլիմպիական խաղերին։

 

23 Հոկտեմբեր, 2026 21:58
Վեր