Ֆրանսիայում մարտական ինքնաթիռի վթարից զոհվել է հայազգի սպա, փոխգնդապետ Անդրանիկ Սարգսյանը Zarkerak - Ֆրանսիայում մարտական ինքնաթիռի վթարից զոհվել է հայազգի սպա, փոխգնդապետ Անդրանիկ Սարգսյանը
Zarkerak Zarkerak - Ֆրանսիայում մարտական ինքնաթիռի վթարից զոհվել է հայազգի սպա, փոխգնդապետ Անդրանիկ Սարգսյանը
Ֆրանսիայում մարտական ինքնաթիռի վթարից զոհվել է հայազգի սպա, փոխգնդապետ Անդրանիկ Սարգսյանը

Ֆրանսիայում մարտական ինքնաթիռի վթարից զոհվել է հայազգի սպա, փոխգնդապետ Անդրանիկ Սարգսյանը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Պատկերասրահի նկար

Ֆրանսիայի ավիատիեզերական ուժերի Mirage 2000D բազմաֆունկցիոնալ կործանիչի վթարի հետևանքով զոհվել են անձնակազմի երկու անդամները, որոնցից մեկը հայազգի սպա, փոխգնդապետ Անդրանիկ Սարգսյանն էր։

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը ցավակցություն է հայտնել տեղի ունեցած ողբերգական միջադեպի առիթով:

«Խորին ցավով տեղեկացանք փոխգնդապետ Անդրանիկ Սարգսյանի և լեյտենանտ Քվենտին Կլիզի մահվան մասին, որոնք զոհվել են ծառայողական թռիչքի ընթացքում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով։

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը ցավակցություն է հայտնում երկու զինծառայողների ընտանիքներին, հարազատներին և Ֆրանսիայի ռազմաօդային ու տիեզերական ուժերի ամբողջ անձնակազմին»,- ասված է դեսպանատան հայտարարության մեջ։

Նախնական տվյալներով՝ մարտական ինքնաթիռն իրականացնում էր պլանային ուսումնամարզական թռիչք, որի ընթացքում տեղի է ունեցել արտակարգ իրավիճակ, որն էլ հանգեցրել է ինքնաթիռի անկմանը:

23 Հոկտեմբեր, 2026 19:43
Վեր