Ապօրինի հատված ծառեր «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածքում Zarkerak - Ապօրինի հատված ծառեր «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածքում
Zarkerak Zarkerak - Ապօրինի հատված ծառեր «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածքում
Ապօրինի հատված ծառեր «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածքում

Ապօրինի հատված ծառեր «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածքում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՇՄՆ Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասի ծառայողները, օրենքով իրենց վերապահված գործառույթների իրականացման շրջանակում, ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ճակատենի անտառպետության տարածքում հայտնաբերել են ապօրինի հատված ծառեր:

Դեպքի վայրում են եղել ապօրինի ծառահատում իրականացնող ենթադրյալ իրավախախտներ Ա.Զ.-ն և Գ.Հ.-ն, ովքեր փայտանյութի հատման օրինականությունը հավաստող փաստաթղթեր չեն ներկայացրել:

Տեղում հայտնաբերվել է նաև ապօրինի հատված փայտանյութը, որն ի պահ է հանձնվել «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղին:

Ենթադրյալ իրավախախտներ Ա.Զ.-ի և Գ.Հ.-ի նկատմամբ կազմվել են օրենսդրության խախտման և վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություններ, կատարվել է բուսական աշխարհին պատճառված վնասի հաշվարկ:

Սույն իրավիճակում էկոպարեկների կողմից կանխվել է ենթադրյալ իրավախախտ անձանց կողմից ապօրինի հատումների հնարավոր շարունակությունը։

23 Հոկտեմբեր, 2026 20:45
Վեր