Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում Zarkerak - Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում
Zarkerak Zarkerak - Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում
Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում

Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այլ կազմակերպության կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ  վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով հուլիսի 27-ին ժամը 17։30-ից դադարեցվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մ.Խորենացու, Եսայան, Կոմսոմոլի, Գերցենի, Շիրակացու (Մարմարաշենի խճուղուց մինչև Մնջոյան փողոցի), Մնջոյան, Խնկոյան, Կ․ Դեմիրճյան (Շիրակացու փողոցից մինչև Վ.Սարգսյան փողոցի հյուսիսային հատվածը), Գրիբոյեդովի, Բաշինջաղյան փողոցների, հարակից տարածքների, Կ․ Դեմիրճյան 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, Պավլովի 1-ին, 2-րդ, 3-րդ, Խնկոյան նրբանցքների, Կ․ Դեմիրճյան 1-ին փակուղու գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

 

Գազամատակարարումը կվերականգնվի վթարավերականգնողական  աշխատանքների ավարտից հետո, հայտնում են «Գազպրոմ Արմենիայից»։

27 Հուլիս, 2026 22:26
Վեր