Ադրբեջանում արգելվել է իրանական երկու լրատվամիջոցի գործունեությունը Zarkerak - Ադրբեջանում արգելվել է իրանական երկու լրատվամիջոցի գործունեությունը
Zarkerak Zarkerak - Ադրբեջանում արգելվել է իրանական երկու լրատվամիջոցի գործունեությունը
Ադրբեջանում արգելվել է իրանական երկու լրատվամիջոցի գործունեությունը

Ադրբեջանում արգելվել է իրանական երկու լրատվամիջոցի գործունեությունը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ադրբեջանի լրատվամիջոցների զարգացման գործակալությունը (MEDIA) անօրինական է համարել իրանական Sahar հեռուստաալիքի և Mehr  լրատվական գործակալության գործունեությունն Ադրբեջանում և պատասխան սահմանափակումներ է կիրառել նրանց նկատմամբ:

ԶԼՄ-ները հայտնում են, որ որոշումը կայացվել է փոխադարձության սկզբունքին համապատասխան։ Նշենք, որ Իրանի հետախուզության նախարարությունը մի քանի օտարերկրյա լրատվամիջոցի, այդ թվում՝ ադրբեջանական AzTV հեռուստաալիքին, ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում և զգուշացրել է քրեական պատասխանատվության մասին այդ ԶԼՄ-ների հետ համագործակցության դեպքում:

27 Հուլիս, 2026 19:32
Վեր