Մորեխների դեմ ավիացիոն սրսկումներ՝ Վերին Դվինում և հարակից բնակավայրերում Zarkerak - Մորեխների դեմ ավիացիոն սրսկումներ՝ Վերին Դվինում և հարակից բնակավայրերում
Zarkerak Zarkerak - Մորեխների դեմ ավիացիոն սրսկումներ՝ Վերին Դվինում և հարակից բնակավայրերում
Մորեխների դեմ ավիացիոն սրսկումներ՝ Վերին Դվինում և հարակից բնակավայրերում

Մորեխների դեմ ավիացիոն սրսկումներ՝ Վերին Դվինում և հարակից բնակավայրերում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հուլիսի 28-ին՝ առավոտյան ժամը 07:00-ից, Վերին Դվին, Դվին, Նորաշեն, Հնաբերդ և Գետազատ բնակավայրերի հարակից տարածքներում իրականացվելու են օդային (ավիացիոն) քիմիական սրսկման աշխատանքներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով։ Այս մասին տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից:

 

«Խնդրում և հորդորում ենք՝

  • սրսկման օրը մեղվաընտանիքները ժամանակավորապես տեղափոխել կամ պահել անվտանգ վայրում,
  • խուսափել գյուղատնտեսական կենդանիներին սրսկվող տարածքներ արածեցման տանելուց,
  • հնարավորության դեպքում սահմանափակել մարդկանց ներկայությունը սրսկվող տարածքներում մինչև աշխատանքների ավարտը,
  • պահպանել անվտանգության կանոնները և հետևել համայնքային պատասխանատուների ցուցումներին»,- ասվում է հաղորդագրությունում։

 

27 Հուլիս, 2026 17:07
Վեր