Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Երեք կին վիրավորվել է Փարիզի հյուսիսարևմտյան հատվածում գտնվող «Պորտ դը Կլիշի» թաղամասում տեղի ունեցած հարձակման հետևանքով։
Ըստ Փարիզի ոստիկանության տվյալների՝ երկու սառը զենքով զինված տղամարդը հարձակվել է անցորդների վրա։ Տուժած երեք անձինք տեղափոխվել են հիվանդանոց։ Նրանց թվում կա հղի, որը հոսպիտալացվել է ծայրահեղ ծանր վիճակում, իսկ մյուս երկու տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության։
Կասկածյալը ձերբակալվել է։ Ըստ նախնական տեղեկատվության՝ հանցագործը Ֆրանսիայի 31-ամյա քաղաքացի է, ով տառապում է հոգեկան առողջության խնդրով։ Նրա արարքի դրդապատճառները դեռևս պարզված չեն։
Փարիզի դատախազությունը հետաքննություն է սկսել։ Պորտ դը Կլիշի տարածքը շարունակում է մնալ շրջափակված, քննիչները շարունակում են աշխատանքը դեպքի վայրում։

