Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները Zarkerak - Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները
Zarkerak Zarkerak - Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները
Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը նավագնացության համար, մինչև Միացյալ Նահանգները չընդունի Թեհրանի պայմանները։ Այս մասին հայտարարել է Իրանի մեջլիսի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։

«Մինչև այս պայմանները չբավարարվեն, չճանաչվեն Իրանի ժողովրդի օրինական իրավունքները, և չկատարվեն ամերիկյան պարտավորությունները, բանակցությունների նախկին պայմաններին վերադառնալու և Հորմուզի նեղուցը բացելու հնարավորություն չի լինի», - նրա խոսքերը մեջբերել է խորհրդարանական մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել էր, որ Իրանի իշխանությունները Կատարի միջնորդների միջոցով Միացյալ Նահանգներին են փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները և սպասում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատասխանին։

 

20 Սեպտեմբեր, 2026 12:23
Վեր