Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Շվեյցարիայի Բյուրգենշտոկ քաղաքում հանդիպել է իր շվեյցարացի գործընկեր Իգնացիո Կասիսի հետ, հաղորդում է Իրանի պետական հեռուստատեսությունը։
«Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հանդիպել է Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Իգնացիո Կասիսի հետ», – ասվում է հաղորդագրության մեջ:
Հանդիպումը տեղի է ունեցել իրանական պատվիրակության պաշտոնական ծրագրի շրջանակներում։
Իրանի, Միացյալ Նահանգների և միջնորդ երկրներ Պակիստանի ու Կատարի մասնակցությամբ տեխնիկական բանակցությունները նախատեսվում է սկսել կիրակի օրը՝ Շվեյցարիայի Բյուրգենշտոկ քաղաքում։ Ենթադրվում է, որ դրանք կանցկացվեն փակ դռների ետևում։


